ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Երբ գալիս է հեծանիվը

Երբ գալիս է հեծանիվը
09.11.2024 | 09:05

Երկրում հազար ավեր, պատերազմ, մահ, դարդ ու ցավ. հովվապետը հեծանիվ է քշում:

Երկրում հազար ավեր, պատերազմ, մահ, դարդ ու ցավ.

hովվապետը անդարդ էշ է։

ՈՒ գալիս է հեծանիվը.

Հեծանիվն է գալիս գլգլալեն սարն ի վար` ճռճռալեն, օրովելով ու ճոճվելով օձագալար...

Հեծանիվն է գալիս` Սևան, Մոսկվա, Նյու Յորք, Բեռլին, Բուդապեշտ երթուղով...

Գալիս գալիս` տրորում է հազար ավեր, պատերազմ, մահ, դարդ

ու ցավ...

Հեծանիվն է գալիս...

Եվ ա՜խ է քաշում ընկերուհիս,

Որ սիրում էր հեծանիվը դեռ պարմանուհի տարիներից,

Ա՜խ է քաշում ամեն անգամ հեծանիվ ու հեծանվորդ տեսնելիս,

Առավել ևս, երբ պտտվում է կարուսելը հովվապետի ոտքի տակ`

ոտքի, ոտքի ոտքերի տակ,

- Ախ, Լևո՜ն, Լևո՜ն,- հառաչում է ընկերուհիս բազմափորձ...

Խոստովանում ու էլի, էլի հառաչելով մղկտում.

- Կուսությունս դեռատի, աղջկական ու կուսական... Հեծանիվի նստատեղին, հեծանիվի վրա կորցրի...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2404

Մեկնաբանություններ